Արվեստի կուրատորների 6-րդ միջազգային ամառային սեմինարներ
Արվեստի անդրազգային իրադարձության ինստիտուցիոնալ և գաղափարաբանական գործողությունը
25 Հուլիսի-4օգոստոսի, Երևան, Հայաստան

Ծրագրի նկարագրություն
1989 Բեռլինի պատի փլուզումը նշում է ոչ միայն գաղափարապես երկբեւեռ աշխարհակարգի անկումը եւ գլոբալ կապիտալիզմի հաղթական հռետորությունը, այլեւ ժամանակակից արվեստի պրակտիկաների , ներկայացուցչական մեխանիզմների եւ հաստատութենական կառույցների համահարթեցման սկիզբը։ Պետական սոցիալիզմի պատմական փլուզումը նաև նշանակեց ոչ շուկայական սպառման եւ շրջանառությանը ապավինող արվեստի համակարգի անկումը. երկաթե վարագույրի ետեւում մինչ այդ զարգացող Ոչ պաշտոնական արվեստի փորձերը, հարմարավետ տեղավորել էին 1990 – ականներից այսկողմ բազմացող անդրազգային տարբեր բիենալեներում, արվեստի փառատոներում, տոնավաճառներում, հավաքածուներում եւ դիսկուրսիվ իրադարձություններում։

Անդրազգային արվեստի միջոցառումները այլեւս ցուցահանդեսներ չեն՝ արվեստի ներկայացման ավանդական իմաստով, սակայն սրանք գլոբալ իրադարձություններ են, որոնք զարգանում են արվեստի հավելյալ քննարկումներ, կրթական ծրագրեր, ցանցագործում և այլն ընդգրկող ոլորտներում. «Գլոբալ» եւ շարժուն արվեստագետները ու կուրատորները, իրենց ետևում թողնելով հազարավոր ածխածնի հետքեր, թռչում են Մոսկվայից Վենետիկ, Սան Պաուլոյից՝ Սեուլ եւ Գյումրիից՝ Բեյրութ, որպեսզի կիսեն վերջին դիսկուրսիվ մոդան եւ ներկայացուցչական հարացույցը, արմատական քաղաքական արվեստի հնարավոր ներուժը, ինչպես նաեւ վերջին կուրատորական հնարքները եւ արվեստային դեբյուտները:

Ուրեմն, ինչպիսի՞ն են ժամանակակից արվեստի ներկայացման այդ մեխանիզմները, համակարգերը ու գաղափարախոսությունները, որոնք անդրազգային շրջանակներում կառուցում են գլոբալ արվեստի միջոցառումը. Ինչպե՞ս է այս շրջանակը ազդում որոշակի տեղային համատեքստերի վրա. Ինչպիսին է գեղագիտական արժեքը՝ լինելով կառուցված եւ հոդավորված նման միջոցառումների միջոցով։

Ծրագիր

25 Հուլիսի, երկուշաբթի

10։00-նախաճաշ
10։30-բացման նկատառումներ
Անժելա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ և Նազարեթ ԿԱՐՈՅԱՆ
12։00-Դասախոսություն
Բեաթրիս ֆոն ԲԻՍՄԱՐԿ, Կուրատորական պայմաններ՝ հարաբերություններ գործընթացի մեջ
1։30-2։30 Ճաշ
2։30-4։00 Կլոր-սեղան քննարկում
Անդրազգային արվեստի իրադարձության ժամանակայնության շուրջ
Վարում է Անժելա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
6։30 Ծանոթացում ԱՐՎԱՐՁԱՆ կրթամշակութայիի կենտրոնի հետ.
Ներկայացնում է Եվա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
7։00-8։30 Հանրային ընծայումներ
էլեանորա ՖԱՐԻՆԱ Արվեստի ազգային համակարգերն ընդդեմ արվեստի անդրազգային իրադարձության. ռումիական դեպքը
Էլիզա ՏՈԶՈՆԻ Անդրազգային արվեստային իրադարձություններ։ Տեղական համատեքստում դրա ժամանակայնության և անդրադարձի մասին
Մայկե ԳՈՒՎԵՆԲԵՐԳ Տեղական լսարան, գլոբալ համադրություն


26 Հուլիսի, երեքշաբթի

10։30- Նախաճաշ
11։30-Դասախոսություն
Միշկո ՇՈՒՎԱԿՈՎԻՉ Միջազգային և գլոբալ քոչվորը. Արվեստը և անդրմշակութայինը, մաս 1
1։00-2։00 Ճաշ
2։30-4։00 Կլոր-սեղան քննարկում
Աշխատանք, արժեք և արվեստի արտադրությունը անդրազգային շրջանակում
Վարում է Սառա ՌԻՖԿԻՆ
7։00-8։30 Հանրային ընծայումներ
Կլաուդիա ՍԼԱՆԱՐ Պառակտման արանքում. Արվեստային և քաղաքական իրադրձությունների կապի շուրջ
Օզգե ԷՐՍՈՅ Անդրազգային արվեստի իրադարձությունները և տարածքային արվեստային պրակտիկաները
Կորինա ՕՊՐԵԱ Խզելով գաղափարաբանության միջոցով՝ Վենետիկի Բիենալեի շրջանակում


27 Հուլիսի, Չորեքշաբթի

10։30- Նախաճաշ
11։30-Դասախոսություն
Միշկո ՇՈՒՎԱԿՈՎԻՉ Միջազգային և գլոբալ քոչվորը. արվեստը և անդրմշակութայինը, մաս 2
1։00-2։00 Ճաշ
2։30-4։00 Կլոր-սեղան քննարկում
Անդրազգային արվեստի իրադարձության ինստիտուցիոնալ շրջանակը
Վարում է Սաշա ՆԱԲԵՐԳՈՅԸ
7։00-8։30 Հանրային ընծայումներ
Սաշա ՆԱԲԵՐԳՈՅ Ծուլության գովքը
Կոմբիզ ՄՈՒՍԱՎԻ-ԱՂԴԱՄ Արվեստի պատմության և իրանյան ինտելիգենցիայի պատումները 1960-70թթ.


28 Հուլիսի, Հինգշաբթի

10։30- Նախաճաշ
11։30-Դասախոսություն
Սառա ՌԻՖԿԻ Արվեստային և կուրատորական պրակտիկան իբրև ինստիտուցիա
1։00-2։00 Ճաշ
2։30-4։00 Կլոր-սեղան քննարկում
Համադրել Բիենալե
վարում է WHW-ն և Նազարեթ ԿԱՐՈՅԱՆԸ
7։00-8։30 Հանրային ընծայումներ
Կամիլ ՋՈՒԼԻԱՆԴանիելա Կոստովա՝ ոչ ուղղափառ պատկեր
Իզաբելլա ՀՅՈՒԶ Ժամանակակից արեստ. մշակութային դիվանագիտության գործորդ


29 Հուլիսի, ՈՒՐԲԱԹ
Այցելություն արվեստի հաստատությւունները. Հայաստանի ազգային պատկերասրահ, Նորարար-Փորձառական արվեստի կենտրոն(ՆՓԱԿ)

Հուլիսի 30-31
Ուիքենդ Սևանում


Օգոստոսի 1, երկուշաբթի

11։00-2։00 Այցելություններ արվեստի հաստատություններ. Ժամանակակից արվեստի թանգարան, Քաֆեսչյան հիմնադրամ, Արտ Լաբորատորիա և այլն

5։00-8։00 Ընթերցումներ Երևանի տարբեր վայրերում
Ուղեկցող՝ Անժելա ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆ


2 օգոստոսի, Երեքշաբթի

10։30- Նախաճաշ
11։30-Դասախոսություն
Բասսամ էլ ԲԱՐՈՆԻ ...
1։00-2։00 Ճաշ
2։30-4։00 Կլոր-սեղան քննարկում
Անդրազգային արվեստի իրադարձությունը և մշակութային տեղային քաղաքականությունը
վարում է Վարդան ԱԶԱՏՅԱՆԸ
7։00-8։30 Հանրային ընծայումներ
Մարիաննա ԼԻՈԶԻ Residency zine
Միլենա ԼԵՍԿՈՎԻՉ Ժամանակակից արվեստը և մարդաբանությունը
օգոստոսի 3-4 Չորեքխաբթի-հինգշաբթի

11։00-2։00 Այցելություններ արվեստի հաստատություններ. Ժամանակակից արվեստի թանգարան, Քաֆեսչյան հիմնադրամ, Արտ Լաբորատորիա և այլն

5։00-8։00 Ընթերցումներ Երևանի տարբեր վայրերում
Ուղեկցող՝ Անժելա Հարությունյան

Բորիս Գրոյս, Արվեստը և փողը
--ժամանակի ընկերները
Ալան Բադիու, հատվածներ «Կոմունիստական հիպոթեզ»-ից
Ագամբեն, Հեղինակն իբրև ժեստ
Բաթայ, Աչքի Պատմությունը
Ջալալ Թուֆիք, Անարժանալով Լիբանանին, հատվածներ

Համառոտ
Միշկո ՍՈՒՎԱԿՈՎԻՉ
Միջազգային և գլոբալ քոչվորը. արվեստը և անդրմշակութայինը

Իմ այս երկմաս դասախոսության մեջ կսևեռվեմ արդիության, հետարդիության և այսօրվա ժամանակակից արվեստի միջմշակութային կարգավիճակի փոխակերպման վրա. քննության կենթարկեմ փոքր ու լուսանցքային մշակույթների վրա խոշոր ու գերիշխող մշակույթների ազդեցության կայսերական մոդելը: Դրանից բացի կքննարկեմ ֆրանսիական, գերմանական եւ ռուսական արվեստի ազդեցության հարցը 19 – ից 20 -րդ դարերի անցման շրջանում: Առաջ կքաշեմ մշակութային իմպերիալիզմի մոդելը: Ես կդիտարկեմ միջազգային արեւմտյան արվեստի, դիզայնի եւ ճարտարապետության ոճը 1930 եւ 1950 միջագայքում: Կանդրադառնամ ամերիկյան մշակութային իմպերիալիզմին եւ խորհրդային ինտերնացիոնալիզմին Սառը պատերազմի տարիներին: Այնուհետև կմեկնաբանեմ բազմակիի և անդրմշակութայինի հետարդիական հղացքները։ Կօգնեմ զատել քոչվոր ու անդրմշակութային արվեստի պրակտիկաների միջև եղած տարբերությունը: Կծանոթացնեմգլոբալի հղացքի հետ եւ կառանձնացնեմ գլոբալ արվեստի հատկանիշները: Տարածքային, գլոկալ եւ անցումային արվեստի հղացքները գլոբալացման հետ հարաբերության մեջ քննության կենթարկվեն եւ առաջ կքաշվեն արվեստային պրակտիկաների եւ արվեստի հաստատությունների վերլուծությանը զուգահեռ:

Բեաթրիս ֆոն ԲԻՍՄԱՐԿ
Համադրողական պայմաններ՝ հարաբերություններ գործընթացի մեջ

Համադրության հավաքական ձևերը միտում են դարձել վերջին տարիներին։ Սա ակնհայտ է հատկապես լայնամասշտաբ միջազգային ցուցահանդեսների համար՝ Մանֆեստայի թիմերից սկսած, զանազան բիենալեների միջոցով (Բեռլինում, Վենետիկում, Ստամբուլում կամ Կարիբյան ավազանում) մինչև Օքուի Էնվենցորի Դոկումենտա-11-ը 2002-ին կամ ՈՒտոպիա կայարան շրջիկ ցուցահանդեսը։ Մինչ համագործակցության այս ձևերը փորձագիտությանը սիներգիա են արտոնում ՝ պահպանելով հանդերձ դրա հանդեպ ինչպես հարգանքը, այնպես էլ խորհրդանշական կապիտալը-համբավը և կարգավիճակը, դրանք միաժամանակ տիրապետում են դաշտում պայմանները և հարաբերությունները վերլուծելու, հարցադրելու և վերասահմանելու ինքնաանդրադարձումային ներուժ։ Բանախոսությունը կգծի համադրության ասպարեզում հեղինակության և գործի մոտեցումների և վերլուծության վերջին օրինակները ։ Հավաքական համադրությունը իբրև միասին աշխատելու անդրբնագավառային, անդրպրոֆեսիոնալ և անդրմշակութային եղանակ, արտացոլում է ոչ միայն այդ պրակտիկային առանձնահատուկ մի կապվածություն, այլև հարցադրում է նրա տնտեսական ասպեկտները։ Գործունեությունները, դերերը և դիրքերը կարող են միասին լծվել միշտ նորովի սահմանվող հարաբերությունների մեջ։ Ինչը որ առանցքային կարևորություն է ստանում այս համատեքստում, վերաբերում է կապիտալի տարբեր ձևեր կուտակելու հավաքական ընդունակությանը, դրանց օպերացիոնալ գործառույթին և այդ նպատակի համար կիրառված տեխնիկաներին ու ռազմավարություններին։

Բասսամ Էլ ԲԱՐՈՆԻ
«Ինչն է, որ այսօրվա մարդկանց դարձնում է այդքան տարբեր, այդքան գրավիչ»

Արվեստի «միջազգային» իրադարձություններից (ինչպես, օրինակ, բիենալեներից) հետո, երբեմն էլ դրանց ընթացքում որպես լրագրողական եւ քննադատական նյութեր են շրջանառության մեջ մտնում՝ մատնանշելով միջոցառմանը որոշակի տարածաշրջանի արվեստագետների ավելի կամ պակաս ներկայացվածության խնդրին , մասնակից արվեստագետների ազգության եւ այլն: Այս քննարկումներում արվեստին վերաբերող հարցերի լայն շրջանակը ենթակա է բացառման «անդր ազգայնականության» մեր օրերին եւ այս ենթադրվող անընդունելիության պատճառները հաճախ անտեսվել են. Իմ խոսքը պնդում է, որ ամբողջ աշխարհում արտադրված արվեստի մեծ մասը անհամատեղելի է ժամանակակից դիսկուրսիվ արվեստի արտադրության հարացույցի հետ, ինչին ձգտում են նման միջոցառումների կուրատորները. Ի դեպ, դա կարող է լինել ոչ թե ձգտումի, այլ իրականում պարտականության խնդիր. Մարդկանց երեւակայականության մեջ մեծ մասաբ, թե ինչ է արվեստը, հատկորոշվում է «կերպարվեստ» եզրի ներքո, արվեստ՝ բնութագրված ակադեմիական հայտի կամ կանոնական արվեստի պատմության մանիպուլացման միջոցով.
Այսօր «կերպարվեստի» համեմատ «ժամանակակից արվեստին» առաջնություն տվող բիենալեների եւ նմանատիպ միջոցառումների կառույցների նշած պատճառները մարդկանց մեծամասնության համար համոզիչ չեն. Արվեստի երկու հանգույցների պառակտումը պարզելը, վերլուծելը եւ ապաքինելն, որ կարող է արմատական անդրազգային մոդելի համար ստեղծել ավելի համապատասխան հնարավորություն։
* Ռիչարդ Համիլտոն-ի 1956 թ. խորագրով երկի հիման վրա. “Just What Is It that Makes Today’s Homes So Different, So Appealing?”


Սառա Ռիֆկի
Հաստատություն լինելու մասին
Արվեստում ավելի մեծ ինքնավարության ցանկությունն ամենևին էլ նոր չէ: Հարաճունորեն՝ ինքնավարության կամ անկախության ցանկությունը ուրվագծվում է այն ուղիներով, որոնք մենք ընտրում ենք՝ ձևակերպելու արվեստագետի կամ համադրողի դերերը՝ անհատապես կամ հավաքականորեն: Առօրյա մանրուքային գեղագիտության քննությունը, որ կազմում է անկախ, ինքնազբաղ և ինքնաշահագրգիռ արվեստագետների ու համադրողների աշխատանքը, անքակտելի է փաստացիորեն հասարակական պայմանագրով կառավարվող այն կառուցվածքների ըմբռնումից, որոնք շաղկապում են անհատական մեր գործունեությունը հավաքական գործողության մի տեսակի հետ, որը սերում է ընդհանուր հավաքական դիտավորությունից: Այն, ինչ «ես» անում եմ, վերածվում է «մեր» արածի մասի: Մեր հարաբերություններն ու աշխատանքը կարգավորող modus operandi-ն հարաճունորեն միտվում է դեպի «ինքնաինստիտուտալացում»: Մենք կողպվում ենք մի համակարգում, որը նախանշում է աշխատանքի և պատասխանատվությունների որոշակի ձևեր, որոնք ընկած են հույսերի, երազների, տեսլականների ու ցանկությունների մաքուր դիտավորությունից անդին: Գործունեության ճկունությունն ու ինքնավարությունը անհետանում է հավաքական պայմանների մեջ, որտեղ մենք հարաբերվում ենք որպես հաստատություններ, այլ ոչ թե մարդիկ:

Մտածելու համար հաստատությունների մասին, անհրաժեշտ է մտածել ինքդ քո մասին՝ հաստատության մեջ: Ի՞նչ է հաստատությունը և ինչպե՞ս կարող ենք ինքներս մեզ դրսևորել որպես հաստատություններ այնպես, որ խոտորենք ճկուն աշխատանքի նոր ձևերի անհուսալիությունը մի տնտեսության մեջ, որն անընդհատ կլանում է թե՛ մեզ և թե՛ արվեստը: Այս և այլ հարցեր, որոնք վերաբերում են հաստատությունների ժամանակին, պատասխանատվությանն ու ինքնաձևմանը, այս դասախոսությանը ու դրան հետևող քննարկման հիմքն են:


Ընծայումներ

Օզգե ԷՐՍՈՅ
Անդրազգային արվեստի իրադարձությունները և տարածքային արվեստային պրակտիկաները

Էրսոյի ընծայումը կծանոթացնի իր վերջին երկու նախագծերը, ինչպես սկսել և ժամանակացույցը։ Ինչպես սկսել-ը մի հրապարակում է, որը արվեստագետներին ու համադրողներին հրավիրում է պատկերացնել Աբու Դաբիի շուտով կառուցվելիք Գուգենհայմի հնարավոր ազդեցությունը մասնավորապես իրենց պրակտիկաների, և Միջին Արևելքի արվեստի դաշտերի վրա՝ ընդհանրապես ։ Գովազդային պաստառի ձև ունեցող Ժամանակացույցը հարց է բարձրացնում, թե ինչպես կարող են ցուցահանդեսային պրակտիկաները ներգրավել ժամանակակից արվեստը, որ փորձում են հաղթահարել ժամանակին Օսմանյան ընդարձակ կայսրությունը ստեղծած ժողովուրդները, վայրերը և մշակույթները։ Ժամանակացույցը գործում է իբրև մեկնաբանական և ակնարկային քարտեզագրման իրականացում, քանի որ այն շեշտում է թանգարանաբանության, ինչպես և 19-րդ դարի և 20-րդ դարի Օսմանյան կայսրության տեսողական արվեստում և մշակույթի ասպարեզում տեղի ունեցած փոփոխությունները։ Այն նաև հարց է բարձրացնում ուղիների շուրջ, որոնցով արդի ու ժամանակակից արվեստները, ինչպես նաև արվեստի ավանդական ձևերը դասակարգվել են հստակ սահմանումներով և իրենց նախորդների հանդեպ այսպես կոչված «խզումներով»։

Էրսոյի ընծայումը կսևեռվի երկու հինախնդիրների վրա. ի՞նչ կորուստը է տեղի ունենում, երբ ոչ արևմտյան մշակույթի կուրատորական ու քննադատական հաշիվները հանգեցվում են ապապատմական ու էութաբանական ընթերցումների։ Ո՞րն է արվեստի նորաստեղծ կազմակերպությունների ու թանգարանների ներուժը՝ նետելու համար մարտահրավեր ժամանակակից արվեստի ներկայացման գոյություն ունեցող մեխանիզմներին ։ Էրսոն
հետաքրքրված է վերամտածել ինչպես ներկայացուցչական մեխանիզմները, այնպես էլ համադրողական պրակտիկաների և արվեստում ենթակառուցվածքային նորաստեղծ մոդելների հանդեպ մեր չափազանցված ակնկալիքները ։


էլեանորա ՖԱՐԻՆԱ
Արվեստի ազգային համակարգերն ընդդեմ արվեստի անդրազգային իրադարձության. ռումինական դեպքը

Արևելաեվրոպական արվեստային այլ միջավայրերի համեմատ Ռումինիան կարողացել է իրեն ամուր հաստատել միջազգային ասպարեզում՝ իր արվեստագետներին ներկայացնելով անդրազգային խոշոր իրադարձություններին։ Ամենատպավորիչ այլախոհ արվեստագետ Իոն Գրիգորեսկուն օրինակ է: Նա վերջին տարիներին ցուցադրվել է Դոկումենտա 12-ում (2007), Բեռլինի 6-րդ Բինենալեում և ռումինական տաղավարն է ներկայացնում Վենետիկի 54-րդ Բիենալեում։ Ինչպե՞ս է հնարավոր կառուցել արվեստի ազգային համակարգ՝ աջակցելու համար միջազգային (և թույլ տվեք մեզ ասել՝ արևմտյան) վիթխարի պահանջը։ Ինչպե՞ս կարող է մի երկիր, որ նոր է դուրս պրծել կոմունիստական բռնապետությունից (Չաուշեսկուի տիպի), առաջարկել, ավելի ճիշտ կլինի՝ պարտադրել իր սեփական արվեստային ընտրանքները։ Կամ գուցե շատ ավելի տեղին է ռումինական արվեստը օտարերկրացի համադրողների կողմից գաղութացնելու մասի՞ն խոսել։

Բուխարեստի ժամանակակից արվեստի ազգային թագարանում համադրողի օգնականի սեփական փորձից ելնելով՝ կքննարկեմ Ռումինիայի արվեստի դաշտը՝ սևեռվելով տեղական արվեստը ազգային սահմաններից արտահանելու մեխանիզմի վրա. վիճարկվող ԺԱԱԹ-ից մինչև միջազգայնորեն հայտնի Յունիկրեդիտի(Բուխարեստի Բիենալեի հիմնադիր) Պավիլիոնը, Կլյուժ-Նապոկաի Փեյնթբրաշ Ֆեկտորիից մինչև նոր Քլաբ ԷԼԵԿՏՐՈ ՊՈՒՏԵՐԵ-ն Կրայովայում, բազմաթիվ շահույթ չհետապնդող տարածքներից (ի թիվս մնացածների նաև՝ Բուխարեստի Տեսողական ինտրոսպեկցիա կենտրոնը՝ Վենետիկի վերջին Բիենալեի ռումինական տաղավարի համադրողը) մինչև առևտրական ակտիվ պատկերասրահները (այսինքն՝Պլան Բ՝ Կլյուժ-Նապոկայում, վերջին երեք տարին զետեղված նաև Բեռլինում) և մեծ պահանջարկ վայելող արվեստի հանդեսները (հիմնականում ԻԴԵԱ արտ+ Հասարակություն):


Մայկե ԳՈՒՎԵՆԲԵՐԳ
Տեղական լսարան, գլոբալ համադրություն

Իմ փորձի շրջանակում՝ իբրև համադրող, կան ուշադրության արժանի տարբեր տարրեր։ Այստեղ՝ Երևանում, կուզենայի տալ փոքրիկ ներածություն իմ մասին և այն տեղի մասին, որտեղից գալիս եմ՝ բեմը և այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Նիդերլանդներում: Սրանից հետո կցանկանայի կենտրոնանալ երկու բանի վրա։ Առաջինը կհարցադրի՝ ինչպե՞ս ցուցադրել նախագիծը, որը միավորում է տեղային համատեքստը և արվեստի միջազգային բեմը՝ միաժամանակ զերծ չմնալով քննադատելուց Նիդերլանդների առկա կառույցները, որոնցում համայնքային արվեստը և սոցիալական նախագծերը տեղական կառավարության կողմից հրվել են մի կողմ։

Երկրորդ մասը կվերաբերի ընթացիկ մի նախագծի։ Դա սերտ համագործակցություն է արվեստագետ Գերբրանդ Բուրգերի հետ: Վերջինս կկատարի մի պերֆորմանս, որում դիտարկվում է աուտսայդերի դիրքը ստանձնելու (անհնարին) փորձ՝ մի պատմություն մեջ, որը կխաղարկվի իբրև թատերախաղ և վիդեոստեղծագործություն։ Աուտսայդերի գաղափարը՝ կիրառվելով արվեստի գլոբալ շրջանակում գործող համադրողի դերի առնչությամբ, կարող է դառնալ խոսակցության լավ մեկնակետ։ Ուշադրության կբերվի հիմնային կառուցվածքը կազմակերպության, որը շոշափում է համադրողի դերին՝ իբրև արտադրողի ուղղված հարցեր, որի գլխավոր նպատակներից մեկը արվեստագետին և նրա գործը ծրագրի առանցքում տեղավորելն է:
Իզաբելլա ՀՅՈՒԶ
Ժամանակակից արվեստ. մշակութային դիվանագիտության գործակալ
Եթե վերադառնանք մշակութային դիվանագիտության առանցքին, ապա այս օրերին հստակ մի բառ է խաղարկվում՝ մեր սեփականից տարբեր ժողովուրդների և մշակույթների միջև փոխանակությունների և հարաբերությունների կառուցումը։ Ես կքննարկեմ ժամանակակից արվեստի ուժը՝ կառուցելու համար ավելի մեծ ըմբռնում, հանդուրժողականություն և զգայունություն Միացյալ Նահանգներում, որտեղից որ ես եմ՝ կենտրոնանալով նոր գաղթական և տեղաբնիկ համայնքների, ինչպես նաև ժամանակակից արվեստի ու մշակութային դիվանագիտության վրա՝ շատ ավելի գլոբալ կոնտեքստում և շեշտելով Միջին Արևելքը։ Ես նաև հղում կանեմ իմ սեփական կենսագրությանը, իբրև մեկը, ով Ամերիկացի-իրանցի է, ծնվել է Հավայներում ու այժմ էլ բնակվում է արաբական աշխարհում: Կանդրադառնամ նրան, թե ինչպես է իմ կենսագրությունն ազդում իմ համադրողական գործունեության, այն նախագծի վրա, որ զարգացնում եմ։ Այս կապակցությամբ կհիշատակեմ իմ համադրած երկու նախկին ցուցահանդեսը և գալիք մի ցուցահանդես ։

Միլենա ԼԵՑԿՈՎԻՉ
Ժամանակակից արվեստը և մարդաբանությունը
Ինչպե՞ս կարող է ժամանակակից արվեստը օգտվել մշակութային և սոցիալական մարդաբանությունից։ Վերջերս մի շարք հրապարակումներ և գործնական պարապմունքներ՝ ներառյալ Քրիս Ռայթի և Արնդ Շնայդերի կազմած Contemporary Art and Anthropology և Between Art and Anthropology գրքերը և Connecting Art and Anthropology (CAA) գործնական պարապմունքը 2007թ. մատնանշեցին արվեստի և մարդաբանության ընթացի համակցումը։ Մինչ մշակութային և սոցիալական մարդաբանությունը հասնում է արվեստի աշխարհ՝ գտնելու համար ներկայացման նոր ուղիներ և փորձարարության ավելի մեծ ազատություն, ժամանակակից արվեստի արտադրության ըմբռնումը և մեկնաբանությունը կարող է խորապես օգտվել մարդաբանության մոտեցումներից ու մեթոդներից։ Ազգագրական դաշտային աշխատանքի վրա հենվելով՝ մարդաբանները հավաքում են տվյալներ և ստանում իրենց հմտությունների մեծ մասը՝ ուղղակի և անձնական փոխազդեցությունների և ուսումնասիրությունների օգնությամբ ստեղծելով սպառիչ և թանձր նկարագրություններ։ Ազգագրական նման ուսումնասիրությունները արվեստի պրակտիկայի և քննադատության դաշտում կարող են օգտագործվել՝ մարտահրավեր նետելու և վերլուծելու արժեքի արտադրության գործընթացը կամ ըմբռնելու մշակութային կապերն ու բախումները, որոնք հայտնվում են, երբ արվեստը (հարաճունորեն՝ ոչ արևմտյան) ցուցադրված է միջ/անդր- ազգային իրադրաձություններում։

Արվեստի անդրազգային ցուցադրությունները և իրադարձությունները անընդհատ բախվում են գլոբալացված արվեստի միջազգային շուկայի և համատեքստի ազդեցությունների վրա հիմնված տարբեր տեղային մշակութային և քաղաքական իրադրությունների արվեստային արտահայտություններին։ Թվում է, թե մարդաբաններն ունեն եզակի դիրքավորում ՝ ըմբռնելու համար արվեստն իբրև սոցիալական հարաբերությունների և մշակութային ազդեցությունների բարդ համակցության մեջ ներդրված մի գործունեություն ։

Մարիաննա ԼԻՈԶԻ
Residency zine
Ի թիվս այլ նախագծերի, որ ես զարգացրել եմ մինչ օրս՝ մեկը հատկապես համապատասխանում է սեմինարի թեմային։ Դա մի երկարաժամկետ աշխատանք է, որ սկսվել է անցյալ տարի և առաջացել է ռեզիդենսային ծրագրի հանդեպ հետաքրքրությունից՝ իբրև ժամանակակից արվեստի համակարգում անդրազգային իրադարձության ուժեղ օրինակներից մեկը։ Հետազոտությունն իրենից ներկայացնում է արվեստի արևմտյան հաստատությունների կողմից նախատեսված ռեզիդենսի քարտեզագրում՝ մի ցուցակ, թե ովքեր և քանի արվեստագետներ են Եվրոպայի կենտրոնական –արևելյան շրջաններից անցյալում կարողացել արժանանալ Արևմտյան արվեստի համակարգի ուշադրությանը։ Տարբեր ուղիներով հավաքվեց ռեզիդենսի փորձ ունեցած յուրաքանչյուր արվեստագետի մի հաշվետվություն։ Այս ներդրումները կդառնան ռես-զին ժամանակավոր անունը կրող է-հանդեսի մասը, որը էլեկտրոնային փոստի միջոցով կմտնի շրջանառության մեջ և պարբերաբար կենթարկվի թարմացման։
Նախագծի նպատակն է քարտեզագրել արվեստագետների և կուրատորների տեղաշարժերը մի կոնտեքստից, սոցիալական պատմությունից, հասարակությունից և մշակույթից դեպի մեկ ուրիշը և ընդգծել այն դերը, որ ռեզիդենս ծրագրերը խաղում են արվեստի համակարգում ժողովուրդների, տարածքների և տեսակետների միջև հարաբերություններ ձևավորելու առումով։ Սրանից անդին առանցքային թեմաները վերաբերում են աշխարհագրական և քաղաքական սահմանների որոշմանը և արվեստի համակարգի վրա դրա ունեցած ազդեցությանը, արվեստագետների շարժումների շնորհիվ զարգացող ցանցին և ֆիզիկական ու մշակութային տեղաշարժերին և դրանց առաջացրած հետևանքներին։ Համապատասխանաբար ռես-զին կդառնա միջոց՝ ցանցին ձև տալու և տեղեկատվություն տարածելու, քանի որ այն ձրի է, ոչ պաշտոնական ու ոչ պրոֆեսիոնալ։ Այն կներկայացնի արվեստագետների շարժումների և ֆիզիկական ու մշակութային տեղաշարժերի վիրտուալ քարտեզը, ինչպես նաև քաղաքական ու աշխարհագրական սահմանների հատումները։

Կամիլ ՋՈՒԼԻԱՆ
Դանիելա Կոստովա: Ոչ ուղղափառ պատկեր

Ես ցանկանում եմ ներկայացնել 2010-ի սկզբին Վարշավայում, Հիմնադրամ 93-ի շրջանակում կազմակերպածս Դանիելա Կոստովայի Ոչ ուղղափառ պատկեր անվանումով ցուցահանդեսը և դրանից բխող գիրքը։
Նախագիծը ծավալվում է Ալեքսանդր Նևսկի ուղղափառ եկեղեցու շուրջ՝ կառուցված ռուսական եկեղեցու և համահիմնադրված ռուսական կայսրության կողմից՝ վիթխարի մի եկեղեցի, որը հառնում է Վարշավայի վրա, և լինելով զետեղված Սաքսոն հրապարակում՝ լեհերի մոտ ատելության է արժանացել։ Ես հրավիրեցի Դանիել Կոստովային աշխատել եկեղեցու (այժմ արդեն գոյություն չունեցող) հետ, և իբրև արդյունք նոր գործ ստեղծվեց։ Նախագիծը շոշափում է Վարշավայում ռուսների ներկայության հետ կապված քաղաքական ու պատմական խնդիրները, ինչպես նաև չպահանջված պատմական ճարտարապետության ժամանակակից գործառնությունը, որը հաճախ քողարկվում է հսկայական գովազդային պաստառներով։ Բացի այդ՝ Ոչ-ուղղափառ պատկերը քննում է պատկերի, հիշողության (պաստառի հիշողության) և (պաշտոնական) պատմության միջև կապը՝ թե ինչպես են դրանք լրացնում և հակադրվում միմյանց։

Գիրքը ներառում է ինչպես տեքստային, այնպես էլ տեսողական նյութ, որտեղ պատկերները ստեղծում են իրենց սեփական պատումը։ Հրապարակումը Դանիելա Կոստովայի գործի վերլուծության մի հետազոտություն է, որը տեղի է ունենում Սաքսոն հրապարակի և Ալեքսանդր Նևսկի ուղղափառ եկեղեցու պատմությունը բերող տեքստերի, արխիվային լուսանկարների, Բուլղարիայում ծնված և ԱՄՆ-ում ապրող արվեստագետ Դանիելա Կոստովայի ստեղծագործության շուրջ գրված էսսեի միջոցով։


Կոմբիզ-ՄՈՒՍԱՎԻ ԱՂԴԱՄ
Արվեստի պատմության և իրանյան ինտելիգենցիայի պատումները 1960-70թթ.

20-րդ դարի սկզբից ի վեր բազմաթի իրանցի մտավորականներ փորձեցին կառուցել և ցուցանել իրենց նոր ինքնությունը՝ ազգային պատմությունը տեղակայելով արդի Արևմուտքի պատմությանը հանդիման։ Զուգորդվելով ազգայնականության հետ Շիա Իսլամը և արդի հոսանքները՝ Իրանի պատմության որոշակի պատումներն անցյալ հարյուրամյակի ընթացքում կերտեցին իրանական արդի ենթակայություններ։ Այս համատեքստում արվեստի պատմության պատումների զարգացումը մտավորական միջավայրում նշանակալից դեր խաղաց 1960-70 թվականների արդի արվեստային ուղղությունների զարգացման մեջ։ Մի կողմից, ինչպես իրանական, այնպես էլ Արևմտյան արվեստի պատմության պատումները գլխավորապես հիմնված էին Եվրո-ամերիկյան գիտնականների օրիենտալիստական և գաղութային տեսակետներով բնորոշ գրվածքների վրա։ Մյուս կողմից, արվեստի քննադատության մեջ, ինչպես մարքսիստական, այնպես էլ ֆորմալիստական մոտեցումները եղան խիստ ազդեցիկ պատկերի ներկայացման նոր եղանակները որոշելու հարցում, հատկապես երբ Սառը Պատերազմը նշյալ ժամանակահատվածում հասավ իր գագաթնակետին։ Այսօր, արվեստի պատմության գրքերի և ժամանակին հասանելի հանդեսների, թարգմանության ու հրատարակության քաղաքականությունների, համալսարանական ծրագրերի և ցուցահանդեսային կատալոգների հղումները հնարավորություն են ընձեռում վերլուծելու արվեստի մոդեռնիստական հոսանքների ծաղկումը Իրանում և թե ինչպես են պատկերները ընտրվում, վերարտադրվում և տեղադրվում պատմական պատումների շրջանակում։
Ի հեճուկս այն փաստի, որ տեսողական վերլուծությունը կարող է նշանակալից դեր խաղալ իրանական արդի ինքնությունների զարգացումները ցուցադրելով՝ մտավորական գրեթե բոլոր դիսկուրսները ձախողեցին դիմելու այն ձևերին, որոնց համաձայն տեսողական արվեստը Իրանում կերտել էր հավաքական ենթակայություններ։ Իմ զեկուցման մեջ կկենտրոնանամ Իրանի արդի արվեստի պատմության կառուցման մեջ գաղափարաբանական օրակարգի դերի և մոտեցումների վրա, որոնցում օրիենտալիզմը հանդիպում է ազգայնական ու կրոնական միտումներին։ Արվեստի պատմության մեջ այս կանոնացված մոտեցումների սահմանների և հիմնախնդիրների վերհանումը լույս կսփռի այսօրվա իրանյան ինքնության որոշ չհետազոտված անկյունների վրա։

Սաշա ՆԱԲԵՐԳՈՅ
Քաղցր Հեռավոր Ոչինչը. Ծուլության Գովքը

Իր ընծայման մեջ Սաշա Նաբերգոյը կփորձի պաշտպանել ժամանցի իրավունքը ժամանակակից գերարտադրական հասարակության մեջ։ Նա կդիտարկի աշխատանքի նկատմամբ մեր ժամանակակից մտասևեռման արմատները 18-րդ դարում։ Կապիտալիստական տնտեսական համակարգը ձևավորվել է Լուսավորության դարաշրջանում և այդ նույն համակարգի շրջանակում էլ ծագել աշխատանքի և տնտեսության շուրջ ռացիոնալ տրամախոսությունը։ Միևնույն ժամանակ, այդուհանդերձ, ի հայտ է եկել ծուլությունը տոնող այլընտրանքային մի տրամախոսություն, որի հիմքում ընկած են ընդդեմ աշխատանքի էթիկայի դիմադրության արմատները վրա և սկպտիցիզմի սկիզբը սոցիալական նախագծին մասնակցության և այն հավատի հանդեպ, թե արտադրողականությունը և բարիքների արտադրությունն է կյանքի վերին նպատակը։ Մատակարարման և պահանջի ընդունված շրջանակը, որը որպես կանոն սնուցանում է սպառողական հասարակությանը 21-րդ դարում, կհացադրվի այնպիսի արվեստագետների հիշատակումների միջոցով, որպիսիք են օրինակ Կազիմիր Մալևիչը, Մարսել Դյուշանը, Մլադեն Ստիլինովիչը։ Ծուլությունը կներկայացվի իբրև մի այլընտրանք, որը կարող է շրջել (բազմա)արտադրության կարիքը դեպի արտադրության ազատությունը։

Կորինա ՕՊՐԵԱ
Ջարդ Քաղաքական գաղափարաբանության միջոցով Վենետիկի Բիենալեի շրջանակում

1895թ. սկզբնավորումից ի վեր Վենետիկի Բիենալեն կառուցվել է ազգային պետությունների հիմքի վրա։ Արվեստային հարթակ լինելուց բացի՝ Բիենալեն երկրների և տարածաշրջանների համար գործում է իբրև շուկայական գործակալություն։ Առանձին երկրներ ազգային տաղավարներում ներկայացնում են իրենց արվեստագետներին և իրենց ազգերը։ Տարիների ընթացքում Բիենալեն արտացոլել է նաև Եվրոպայի քարտեզի վրա տեղի ունեցող գլոբալ, աշխարհաքաղաքական փոփոխությունները։ Յուրաքանչյուր տարի նոր երկրներ են ներկայացվում անդրազգային այլ իրադարձությունների նմանությամբ, ինչպես օրինակ Օլիմպիական խաղերն են։ Որոշ դեպքերում պետականորեն հրահանգված ինքնությունները անհատական կամ քաղաքական շահերի կողմից ենթարկվում են առևանգման ՝ ձեռք բերելու համար անհատական համադրողական կամ արվեստային նախագծեր։
Բիենալեն նաև դարձել է նախաձեռնությունների համար հարթակ, որոնք օգտագործում են իրադարձության քաղաքական լիցքը՝ հասնելու համար իմաստալից բովանդակության, որը հարցադրում է քաղաքական ռազմավարությունները՝ արվեստային համատեքստի շրջանակներում ։

Կլաուդիա ՍԼԱՆԱՐ
Պառակտման արանքում. արվեստային և քաղաքական իրադարձությունների կապի շուրջ

Ինչպե՞ս է իրադարձության բնույթը ստեղծում բացառիկ դրության շրջանակ ՝ ընդհատելով մեր լինելու գոյաբանական վիճակը։ Ինչպե՞ս և ինչի՞ համար են արվեստային պրակտկաները գործ ունենում իրադարձության հետ, հետազոտում ոչ միայն խզումը, որ ներկայացնում է իրադարձությունը (և հաճախ դրա տրավմատիկ փորձը) մեր զգայական աշխարհի հյուսվածքներում, այլև փորձում են դրան կրկին այցելել, վերա-շրջանակել և վերա-կերտել “զգայականի բաշխումը” (Ժակ Ռանսիեռ)։ Կա՞ արդյոք այդտեղ ներքին որակ կամ ներուժ (հուսով եմ և՝ հավանաբար)՝ փոխելու համար պատմական որոշակի պատումի ընթացքը, երբ գործ ունենք նման պրակտիկայի հետ և կարո՞ղ է արդյոք իրադարձության՝ «միտք հրահրող»(Կլոդ Լեֆոր) բնույթը դրա վերա-բեմադրման շնորհիվ վերակերտվել։

Էլիզա ՏՈԶՈՆԻ
Անդրազգային արվեստային իրադարձություն։ տեղական համատեքստում դրա ժամանակայնության և անդրադարձի մասին

Հնարավո՞ր է արդյոք մտածել մի բիենալե՝ անդրազգային իրադարձությունների ամենաներկայացուցչականը, իբրև մի բան, որը կարողանար հաղթահարել իր կանոնացված ժամանակայնությունը։ Կարո՞ղ է արդյոք իրադարձությունը դիտարկվել ոչ իբրև մի պահ (մոմենտում), այլ համաժամանակյա պահի բազմակրկնություն (իտերացիա), որի ուժը շարժվող-ծավալվող զանգվածի մեջ է՝ դառնալով մի բան, որը ձգվում է երկու տարվա ժամանակի ողջ երկայնքով։ Կամ՝ կարո՞ղ է արվեստի համակարգը դիմակայել շարունակական, հավերժական բիենալեի, որում մի թողարկումը թառամում է մինչ կհայտնվեր մյուսը։ Եվ, կրկին, որո՞նք են արվեստային արտադրության և սպառման անկուշտ ռիթմերի հետևանքները ՝ հաճախ թելադրված տեղայնությանը գլոբալ հաստատտությունների կողմից ։ Ինչպե՞ս կարող է հյուրընկալող քաղաքը կամ տարածքը կոփել այնպիսի բիենալե, որ կլիներ վայել իր սեփական սոցիալական նորմաներին, բնակչությանը, աշխարհագրությանը՝ թիրախ բռնելով հաստատունությունը և գուցե՝ արդյունավետ դանդաղկոտությունը։ Նման իրադարձության ժամանակայնությունը վերամտածելը՝ փոխադրելով ուշադրությունը ավարտուն ցուցադրանքներից և արվեստի գործերից, բացման շաբաթից և պրոֆեսիոնալ զբողաշրջությունից դեպի շարունակական կուտակման գործընթաց, որտեղ մի շարք գործոններր իմաստավորվում են միաժամանակ կամ մնում են անշարժ, այլ ոչ թե գերիշխում տեղային համատեքստի վրա:

Ընծայումը կուղղի այս հարցերը երեք դեպքի ոսպնյակի միջոցով. ԲԲ3 (Բուխարեստ, Ռումինիա, 2008), Մանիֆեստա (հատուկ սևեռումով Հիմայից մնացյածը ցուցահանդեսի վրա, և դրա շառավիղ հանդիսացող Տաբուլա Ռասան Մանֆեստա 7-ում, Բոլցանո Իտալիա 2008) և 6-րդ Մոմենտում Բիենալե(Երևակայել լինել հիմա այստեղ ցուցահանդեսը և դրա թափառող կատարողական ծրագիրը, Մոս,Նորվեգիա և Սկանդինավիայի այլ վայրերում, 2011):