Հայաստանում ժամանակակից արվեստի ինստիտուցիոնալ զարգացումը, որը սկզբնավորվել է 1990-ներին, չէր կարող հետագա առաջընթաց ունենալ՝ առանց ոլորտում արհեստավարժ կուրատորական գործունեության զարգացման: Առաջարկներ գրելուց մինչեւ՝ կատալոգների հրապարակում՝ ցուցահանդեսների կազմակերպման համար պատասխանատու կուրատորներ ունենալը օգնում է ստեղծել առողջ ու հաղորդակցական մթնոլորտ՝ մի կողմից արվեստագետների եւ արվեստի քննադատների, մյուս կողմից՝ արվեստի համայնքի ու հասարակության միջեւ:Արհեստավարժ կուրատորները կազմակերպում էին ոչ միայն միջազգային չափանիշներին համապատասխանող ցուցահանդեսներ, այլեւ նպաստեցին հաղորդակցությանը հայ արվեստագետների եւ քննադատների, ինչպես նաեւ՝ իրենց միջազգային գործընկերների միջեւ։

Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան (AICA Armenia) արվեստի կուրատորների համար սկսեց կազմակերպել միջազգային ամառային դպրոցներ եւ սեմինարներ: Այս նախաձեռնությունն առաջինն էր իր տեսակի մեջ, որտեղ տեղական, տարածաշրջանային եւ օտարերկրյա գործընկերները հնարավորություն ունեցան զարգացնել իրենց մասնագիտական գիտելիքները՝ գործնականում դրանք կիրառելու եւ դաշտը զարգացնելու համար: